Համացանցում տեղեկություններ են հայտնվել, ոև խուզարկություններ են տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի տանը:

Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ Գորիսում տեղի են ունեցել խուզարկություններ եւ հարցաքննություններ, սակայն որեւէ անձ դատավարական կարգավիճակ չունի, բացի այդ նախաքննական գաղտնիքից ելնելով չեն կարող ասել` արդյոք այդ գործը կապված է քաղաքապետի անվան հետ, թե` ոչ:
Միաժամանակ տեղեկություններ հայտնվեցին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալման մասին․ Նշվում էր, որ նշված անձիք ձերբակալվել են ՔՕ 133 հոդվածի 2 մասի 7 կետով (շահադիտական դրդումներով մարդուն ազատությունից ապօրինի զրկելը) և 322 հոդվածի 2 մասով (ինքնիրավչություն) հարուցված գործի շրջանակներում։
Ինքը Գորիսի քաղաքապետը հերքել է ձերբակալման մասին լուրերը՝ նշելով, որ այսօր եղել է աշխատանքայի վայրում։
Նշենք, որ Շամշյան․com-ն էլ գրել էր, որ տեղեկություններով, մարտի 17-ին ոստիկանության Կապանի բաժին է դիմել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Հովսեփյանը և հայտնել, որ այս տարվա փետրվարի 8-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, ինչպես նաև նրանց հետ գտնվող Արտակ և Յաշա Առուշանյանները, ոմն Ալիկ և Աշոտ, որոնցից մեկը պահեստապետ է, մյուսը՝ խանութպան, և մեկ այլ խանութի տնօրեն Արման Հայրապետյանը իրեն ապօրինի կերպով ազատությունից զրկել են, ծեծի ենթարկել, պահանջել, որ վճարի 33 միլիոն դրամ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գուրգեն Հ.-ն Կապանի ոստիկաններին հայտնել է, որ իրեն մեղադրում են, որ ինքը իբրև թե 2015-2020 թվականների ընթացքում Գորիսի քաղաքապետ Ա. Առուշանյանին պատկանող շինանյութի պահեստից այդքան գումարի գողություններ է կատարել, ու այդ ամենի դիմաց իր կամքին հակառակ, ստիպողաբար իրենից վերցրել են իր անձնագիրը, իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի 01 ՍD 099 համարանիշի ավտոմեքենան, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, ինչպես նաև պարտադրել են գրավադրել իր կնոջ հարազատների բնակարանները:
Գ. Հովսեփյանը հայտնել է, որ դրանից հետո շարունակաբար իր և իր մերձավորների կյանքի ու առողջության դեմ քաղաքապետի և նրա մերձավորների կողմից տրվել են սպառնալիքներ՝ գումարը չտալու և ոստիկանություն ու քննչական մարմիներին չդիմելու նպատակով: Ըստ Գ. Հովսեփյանի՝ դա է եղել պատճառը, որ նախկինում իրավապահներին չի դիմել: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն ։ Գ. Շամշյանի տեղեկություններով, իավապահներները ունեն կասկածներ, որ հնարավոր է, Գ. Հովսեփյանը չափազանցնում է և գույները խտացնում:


