««Ճի՞շտ է, որ Դուք Գորիսում անծանոթ մարդու հոգեհանգստի եք մասնակցել, աչքերը լցրած նստել եք, ցավակցել՝ քարոզարշավի շրջանակներում»,- երեկ Aravot.am-ի այս հարցին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, ճիշտ է, որ գնացել եմ, բայց ճիշտ չէ, որ քարոզարշավի շրջանակներում եմ դա արել: Երբ որ մենք հանդիպում էինք մեր կամավորների հետ հունվարի կեսին, գնում էինք այնտեղ քաղաքներ եւ արձանագրեցինք իրավունքի խախտում, մեզ հետապնդում էին, անվտանգության ծառայությունները լուսանկարում էին մեր կամավորներին: Ես մտա թե՛ ուրախության տուն՝ հավաքույթի, թե՛ տխրության: Սա ի՛մ հայրենիքն է: Եվ ճիշտ է, որ մտել եմ թե՛ հարսանիք, կասեի՝ բազմաթիվ հարսանիքներ, եւ թե՛ մի թաղում՝ տխուր առիթ: Ես պարզապես ասել եմ, որ մենք ներկա ենք միասին, բայց ոչ քարոզչության շրջանակներում: Դա հունվարի կեսին էր՝ մինչեւ քարոզարշավը»: Նշենք, որ Գորիսում անծանոթ մարդու հոգեհանգստի արարողությանը մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի մասին լրագրողներին պատմել էր նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը»,- գրում է թերթը:
Գորիսում Րաֆֆին իրոք մասնակցել է անծանոթ մարդու հոգեհանգստին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet