«Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է ոչնչացման։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՍԱՏՄ–ից։ *** «Մի հատ ցուլիկ ա մորթել, որ բերի վաճառի, չորս երեխա ունի, ու եկան, վերցրին, տարան»,- մեկնաբանելով «Գում»-ի տարածքի մսի շուկայում տեղի ունեցած դեպքերը՝ լրագրողներն ասաց տեղի աշխատակիցներից մեկը և մատնացույց արեց մի երիտասարդի։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվելու մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը, ինչից հետո մսավաճառների և իրավապահների միջև սկսվել է ծեծկռտոց։ *** Ինչպես հայտնել էինք առավոտյան «Գում»-ի շուկայում լարված իրավիճակ է եղել։ Մսավաճառներից մեկն անգամ ինքնահրկիզման փորձ է կատարել։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցության ստուգումներ են իրականացրել, որի արդյունքում հայտնաբերված պահանջներին չհամապատասխանող մեծ ծավալի մսամթերք է առգրավվել։ Մավաճառների և ոստիկանների միջև ծեծկռտուք է սկսվել է, որի հետևանքով 8 մարդ է ձերբակալվել։ Ոստիկանները նաև արցունքաբեր գազեն օգտագործել։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ։ Ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։ ձերբակալվածների վերաբերյալ կազմվել են համապատասխան փաստաթղթեր՝ նախաքննական մարմին ներկայացնելու համար։ *** |
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են․ «Զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Երևանի Գումի շուկայում իրավիճակն այս պահին շատ լարված է. ՍԱՏՄ աշխատակիցները և Ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս մսավաճառներին առևտուր իրականացնել: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել նաև այն մասին, որ առևտուր իրականացնող մի շարք անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության բաժին:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու և արձանագրելու նպատակով:
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրության առարկա կդառնա նաև համապատասխան բնակավայրերում սպանդանոցների բացակայության վերաբերյալ մսավաճառների բարձրացրած հարցը:
Այցի արդյունքները կամփոփվեն՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»:
***
«Ոչ մեկին հաճելի չի դրսում մորթ անելը։ Թող տեղեր հատկացնեն՝ մորթ անելու, ամեն մի համայնքում, օրինակ՝ Վեդիի համայնքում, մի տեղ սարքեն, որ հեշտ լինի քշելը այդտեղ, տանեն մորթեն, թղթով, ամեն ինչով»։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԳՈՒՄ-ի տարածքի մսի շուկայի վաճառողներից մեկը։ Նա ասաց, որ դրա փոխարեն Սննդամթերքի անվտանգության տեսչությունը անասունների միսը տանում ոչնչացնում է, այն դեպքում, երբ ամեն մի անասունը կշռում է մոտ 100 կգ և դրա արժեքը 300-ից 400 հազար է։ «Եթե էդ մարդն ապրուստի միջոց չունեցավ, ի՞նչ պետք է անի, ստիպում են գնա հանցագործություն անի։ Ես ուրիշ մասնագիտություն չունեմ, մենակ էս անտեր միս մորթելը գիտեմ, իմ ձեռից էդ ա գալիս, գնամ ուրիշ ինչո՞վ ապրեմ»,- ասում է մսավաճառներից մեկը։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 13-ի առավոտյան, Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվելու մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը, ինչից հետո մսավաճառների և իրավապահների միջև սկսվել է ծեծկռտոց։ |
***
Դիտեք նաև՝
Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, ենթադրյալ կասկածելի, կամ անորակ, ոչ սպանդանոցային մսի ծագմամբ առգրավվելու ընթացքում տեսուչն իրավունք ունի՞ առանց ձեռնոցի, կամ հատուկ հագուստի, առանց կշռելու, առանց համապատասխան ակտ գրելու գործողություն կատարել»: