▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուշակական հարցեր մի տուր, ոնց որ KGB-ի աշխատող ըլնես․․․Սասուն Միքայելյանին զայրացրեց Վանեցյանի մասին հարցը

Քանի դեռ այս ոճրագործությունը չի բացահայտվել, մենք հետամուտ ենք լինելու և առաջին իսկ պահանջատերը մենք ենք լինելու:  Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է  ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Այդ ժամանակ ՀՀ նախագահը եղել է Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարարը եղել է Սերժ Սարգսյանը, որոնք անկախ ամեն ինչից պատասխանատվություն են կրում լինելով այդ ժամանակվա իշխանությունը, որի ընթացքում չբացահայտվեց: Հետո պրոցեսներ ընթացան, մինչև այս ամենը մարեց: Այսօր մենք պարտավոր ենք բացահայտելու ու շատ մարդիկ կան, ովքեր իրենց դերակատրումը պիտի ունենան: Օրինակ ես դիմում եմ իմ ընկերոջը՝ պարոն Ջհանգիրյանին, ով այն ժամանակ ասաց, որ պետք է հայտարարություն անի, հետո Ռոբերտ Քոչարյանի ինչ-որ գրավոր հայտարարությամբ ինքը հայտարարություն չարեց: Ժամանակն է, որ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել: Բացի այդ Ջհանգիրյանն է այդ ժամանակ քննել Նաիրի Հունանյանի գործը:

Ուզում եմ անդրադառնալ նաև Լևոն Տեր-Պետրոսյանին: Իր հրաժարականից հետո երկար լռելուց հետո  Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ հայտարարություն արեց, որ համախմբվենք նախագահի շուրջ: Ես չեմ հասկանում՝ ո՞ր նախագահի: Այն նախագահի, որի նախագահության ընթացքում ահաբեկչությո՞ւն է տեղի ունեցել և գնդակահարվել է գործադիր մարմինը: Հիմա իշխանափոխություն է տեղի ունեցել և այս ամենը պետք է բացահայտվի: Հերիք է մեր սպարապետները սպանվեն այյն ճակատագրական պահերին, երբ պետությունը պետք է գլուխ բարձրացներ, նման ոճրագործություններ են տեղի ունեցել, և մեր պետությունն անկում է ապրել»,-ասել է Սասուն Միքայելյանն, իսկ հարցին, թե ինչից պետք է սկսեն գործի բացահայտումը, պատասխանել է, որ այն մարդիկ, ովքեր այն ժամանակ իրենց դերակատարումն են ունեցել գործի քննությանը, պետք է խոսեն: 

Սասուն Միքայելյանը նաև արձագանքել է Արթուր Վանեցյանի մասին հարցին՝ կրկին նշելով՝ Վանեցյանը իմ ընկերն ա, ես Վանեցյանի հետ պրոբլեմ չունեմ․․․ Իսկ լրագրողների մյուս  հարցերը Վանեցյանի մասին՝ Սասուն Միքայելյանին արդեն զայրացրել են․․․

Մանրամասն՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին