Խոստովանե'ք`դժվար է ապրել առանց գովազդի,այն մեր կյանքի բաղկացուցիչ մասն է.չէ՞ որ միշտ մեզ հետ է,լինի փողոցում,երթուղայինի մեջ,ռադիոյում թե հեռուստատեսությունում, և ամեն քայլափոխին թունավորում է մեր կյանքը,օյ~ կներեք,ուզում էի գրել գունավորում:
Գովազդը կյանքի հայելին է,այն արտացոլում է մեր իրականությունը ամբողջությամբ,ուղորդում մեզ դժվարին պահերին:
Այն նոր խոսք է բերում մեր կյանք,չնայած այդ խոսքը այնքան էլ նոր չէ,պարզապես լվացված է Պերվոլով:
Հենց գովազդի շնորհիվ`հայ կանայք իմացան,որ կարելի է ապահովագրել իրենց կանացիությունը:
Հիմա կասեք`բարդ և աշխատատար գործընթաց է,ամենևին,պարզապես զանգահարեք,և Ինգոն կգա ձեր բակը,կապահովի որակը,ԱՊՊԱ-ն տեղում կկնքի ու ձեզ հոգսից կազատի:Դուք դեռ մտածու՞մ եք,ձեր հարևանուհիները արդեն ապահովագրել են,իսկ դու՞ք:Իսկ ինչքա~ն պոեզիա կա գովազդում:
Այդ հրաշք գործերը կարող են մրցել համաշխարհային գրականության գոհարների հետ ,ապա լսե'ք.
Վաչեի ավատարին կատու է ամբողջ տարին,
Աստղիկը ծաղիկ է,
Անին ծովափին,
Լիանչիկի մոտ նկարած աղջիկ է,
Արթուրի մոտ Արթուր է,
Արթուրի մաշկը մաքուր է
Նա Արմենի պես Զիներիտ է ընտրել...տե~ս
Զիներիտը այն մանրեներն է վերացնում,
Որոնք բշտիկներ են առաջացնում:
Ինքներդ ասեք`մի՞թե հրաշք չէ,ինչքա~ն փիլիսոփայություն կա այս տողերում:
Չնայած,կարելի էր միքիչ սպասել,մինչև յուղ Գոնչեի վերքերը կսպիանային:
Այո~,գովազդը,հիրավի,սերունդներ է կրթում:
Այն նաև լուծում է գործազրկության խնդիրը,պետք է միայն գնել <<Աշխատավարձ լոտո>> և հանգիստ ընտանիք պահել,գլխներիդ էլ շեֆ չունեք,ինքներդ ձեր շեֆն եք,համ էլ հեռուստատեսությամբ երևալու հնարավորություն կունենաք,հետո ի՞նչ,որ ձեզ մոտ խոսել չի ստացվում:
Լինում են նաև ինտելեկտուալ գովազդներ:Համաձայնեք,որ պետք է իմանալ`ո՞րն է հայկական թիվ մեկ զովացուցիչ ըմպելիքը,հակառակ դեպքում`մենք էլ ի՞նչ հայ ենք:
Իհարկե,հանդիպում են ոչ այնքան էլ լավ գովազդներ,օրինակ`մեր բջջային օպերատորների գովազդները,որոնք քարոզում են բացասական երևույթներ.ի՞նչ է նշանակում <<քաշիր ,ինչքան ուզում ես>> կամ <<միացիր թիթեռին,պանտերային ու դելֆինին>>,չէ որ մարդիկ կարող են սխալ հասկանալ և հետևել ձեր հեղինակավոր խորհրդին:
Ներկայումս հայկական ավանդական գովազդը լուրջ վտանգի տակ է.թույլ չտանք,որ Եվրոպայից սողոսկող, Մեսսիի մասնակցությամբ Պեպսիի մակարդակ գովազդները մեր իրականությունից դուրս մղեն <<Նոյը>>,քանի որ <<Նոյը>> այս ազգին ուժ է տալիս և չնայած մեր կյանքի բոլոր արագընթաց քայլերին`մենք`բոլորս էլ կախված ենք մի կում թարմ հանքային ջրի գովազդից: