▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրավը վճարվել է, Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն. գրասենյակի հայտարարությունը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան։

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում Քոչարյանների ընտանիքին աջակցած հանրահայտ խոշոր գործարարներին և բարերարներին, ինչպես նաև այն բազմաթիվ քաղաքացիներին, որոնք նախօրեին կամավորության սկզբունքով գումարներ են փոխանցել պետական համապատասխան հաշվեհամարին։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին վերաքննիչը որոշեց սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանի խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնել և որպես խափանման միջոց կիրառել գրավը 2 միլիարդ դրամի չափով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին