Շվեդ երիտասարդ ակտիվիստ Գրետա Թունբերգը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամից 1 միլիոն եվրո մրցանակ է ստացել մարդկության համար կարևոր պայքարի համար. այդ մասին Գրետան տեղեկացրել է Ինստագրամի իր էջում։
Գրետա Թունբերգը քաղաքական ակտիվիստ է , կազմակերպում է ցույցեր, դասադուլներ կլիմայի փոփոխությունների դեմն առնելու համար։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայում գտնվող հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցել գիտության, կրթության, առողջապահության և արվեստի զարգացմանը։
Հիմնադրվել է 1956 թվականին Լիսաբոնում՝ հայ մեծահարուստ նավթարդյունաբերող Գալուստ Գյուլբենկյանի (1869-1955 թթ.) կտակի (1953 թ.) համաձայն։