▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից

Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից։ Այս մասին նշված է e-gov.am իրավական հարթակում։


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Գրիգոր Մինասյանը  փոխնախարար էր նշանակվել այս տարվա հունվարի 12-ին, իսկ հոկտեմբերի 5-ից, երբ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հրաժարական ներկայացրեց, միաժամանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին