Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ժամանակ դերասանուհի Իրինա Այվազյանը խոսել է մի շարք թեմաների մասին, որոնցից են իր գիրության վերաբերյալ վատ մեկնաբանություններ ստանալը, դրանց պատասխանելը, իր և Գևորգ Մկրտչյանի նախկին սիրավեպը մինչ օրս քննարկելը, ինչպես նաև եղբոր`44 օրյա պատերազմի ընթացքում 70 օր անհետ կորած համարվելը:
Իրինան նշեց, որ իրեն ուղղված վատ մեկնաբանությունները այնքան էլ շատ չեն, իսկ պատճառը հիմնականում իր ավելորդ քաշն է:
«Գրում են` էս ոնց ես չաղացել, առանց մտածելու, թե դիմացինի ավելորդ քաշն ինչով է պայմանավորված»:
Իրինայի խոսքով իր ընտանիքում մայրն է, որ չափից շատ անհանգստանում է այս ամենով, կարդում մեկնաբանությունները:
Դերասանուհին նաև խոսեց պատերազմի ժամանակ եղբորից 70 օր լուր չունենալու մասին:
Նա նշեց, որ ծանր հետք է թողել այս ամենն իրենց կյանքում, մայրիկի մոտ առողջական խնդիրներ են եղել այդ օրերին`լեզվի թմրություն, դժվար ժամանակներ են եղել:
Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, հետևեք ամբողջական զրույցին։