«Մի միջադեպ էլ ա եղել, որին պիտի անդրադառնամ։ Էսօր երբ քաղաքացիները փողոց էին փակում՝ մի հոգի, որը Գռզոյի շրջապատից է, քաղաքացուն ակնհայտ, բոլորի աչքի առաջ հարվածում է, իսկ ոստիկանները ոչ թե ուժ են կիրառում էդ հարվածողի նկատմամբ, այլ հարված ստացած քաղաքացու։
Նիկո՛լ, ես գիտեմ՝ քո հույսը էդ օլիգարխներն են, բայց դա քեզ չի փրկելու»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։