▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուլը «զգուշացնում» է մերձբալթյան երկրներին զերծ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչումից

 Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Լատվիա և Լիտվա կատարած այցից հետո զրուցել է թուրք լրագրողների հետ` նշելով, որ մերձբալթյան երկրների ղեկավարներին զգուշացրել է զերծ մնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերից:

«Որոշ խորհրդարաններ Թուրքիայի դեմ որոշումներ են ընդունում` կապված 1915-ի դեպքերի հետ: Նշել եմ, որ թուրքական կողմը խիստ դեմ է Լիտվայի խորհրդարանի կողմից 2005 թվականի նման փորձի համար: Նշել եմ նաև, որ բարեկամական և դաշնակցային կապերն օգտակար են երկու կողմերի համար էլ»,-ասել է Գյուլը լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ 2005 թվականի դեկտեմբերի 15-ին Լիտվայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանություն: Այս մասին գրում է allTurkey թուրքագիտական պորտալը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին