▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Թաիլանդական Պատտայա քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր ուներ երկու ներկայացուցիչ։

89 կգ քաշային կարգում պայքարում էին Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը։

Հակոբ Մկրտչյանը, երկամարտում գրանցելով 375 կգ արդյունք, հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Պոկում վարժությունում այս տարվա Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը 167 կգ արդյունքով չորրորդն էր, իսկ հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 208 կգ և երկամարտում 1 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը գրաված իրանցի Ալի Միրիին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 355 կգ արդյունք՝ զբաղեցնելով 12-րդ տեղը:

Հակոբ Մկրտչյանը հաղթանակը նվիրել է Հայաստանի անկախության 28 ամյակին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին