Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվանից շատերը քննադատում, հայհոյում են գյումրեցիներին այս դրոշների համար։
Մի մասը մտածում է դիտավորություն է, մյուսները կարծում են պատահականություն, իրականում բացարձակ կարևոր չի դիտավորություն է, թե ոչ...
Քաղաքային իշխանությունները պարտավոր էին զգայուն հասարակությունում ուշադիր լինել և թույլ չտալ նման հիմարություններ՝ հարվածի տակ դնելով գյումրեցիների պատիվը և կերպարը։
Ներքին համոզում ունեմ, որ կա դիտավորություն, «նիկոլի տակ պարկողը թուրքի տակ էլ կպարկ», իսկ քանի որ այլևս շատ շատերը սկսել են կրկին գյումրեցիներին մեղադրել «Աղ ու հացով թուրք դիմավորելու» մեջ, հետևաբար համայնքապետարանը պարտավոր է պատասխանատվություն կրել և հարցը փակել։ Իսկ հարցը փակելու կա մեկ եղանակ պատժել մեղավորներին, անկախ նրանից սա դիտավորություն է, թե պատահականություն։ Վերջին հաշվով կապ չունի օրինակ դու դիտավորյալ ես մարդ սպանում, թե անզգուշությամբ, բացարձակ կապ չունի դու թրքասիրությամբ ես թրքություն տարածում, թե միամիտ։
Հուսամ Գյումրու համայնքապետը կունենա այդքան կամք էս խնդիրը կարգավորելու
Հ.Գ
Շարքային և թասիբով գյումրեցին մեղավոր չի, որ իր կողքին ապրում են նաև թրքածիններ, բացարձակ մեղավոր չի, որ 20-րդ դարում մի քանի հոգի աղ ու հաց են մատուցել թուրքական զորքին, հիմա էլ, օրինակ ես կամ իմ նման մտածող անձիք պատասխանատու չեն, որ քաղաքապետարանը հանձնվել է թուրքական շահերը պաշտպանող քպ-ին, իսկ քաղաքապետն էլ անատամ է։
Ողջ երկրում էլ կան թրքածիններ և անատամ պաշտոնյաներ, հետևաբար օր առաջ պետք է կառավարության շենքից դուրս շպրտել չարքին»:
|