▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի քաղաքապետ կշնանակվի նախկին հանրապետականի ու ԱԱԾ-ի հովանավորյալը

ՔՊ-ն խոստովանեց` կուսակցականների վարկանիշն ավելի ցածր է

Փաստինֆոն է գրում ու մանրամասնում․ «Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը։ Նա ստացել է 253 ձայն։ Երկրորդ տեղում էր Շիրակի նախկին մարզպետ, ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը`հավաքելով ընդամենը 143 ձայն։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Գյումրիում ամեն բան արվում է հենց ոչ կուսակցական Սարիկ Մինասյանի հաղթանակի համար, որը  մարզի ԱԱԾ պետի քեռու որդին է։

Թեև նա առանձնապես մեծ հեղինակություն չունի Գյումրիում ու մշտապես եղել է ստվերում, սակայն համարվում է նախկին հանրապետական Արման Սահակյանի կադրը։ Փաշինյանը հույս ունի, որ նախկին ՀՀԿ-ական, «Շիրակ» ֆուտբոլային թիմի սեփանակատեր Արման Սահակյանը, ով իշխանափոխությունից հետո շատ արագ թեքվեց դեպի՝ ՔՊ, իր ռեսուրսները կդնի, որպեսզի կարողանան 30 տոկոս ձայն հավաքել»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին