Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ...Մարուքյան
Լավ և վատ լուրեր կան. Էդմոն Մարուքյան
▪️Լավ լուրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չի հաջողվել է Շիրակի թեմում գտնել գոնե մեկ հոգևորական, որը պատարագ կմատուցի նրա ցանկացած ձևով ու տեքստով, տեսանյությում ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը։
▪️Վատ լուրն այն է, որ ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցի օրը իշխանությունները որոշել են գնալ Գյումրի և մարդկանց սուգը խաթարել իրենց այս արշավով, Գյումրու Յոթ Վերք եկեղեցին զավթել են, անգամ մոմավաճառներն են բոյկոտում, ասաց Մարուքյանը։
▪️Նրա կարծիքով՝ այն ամենը, ինչ այսօր Գյումրիում է կատարվում, նախապատրաստությունն է այն բանի, ինչ տեղի է ունենալու մոտ ապագայում։ «Սա ռեպիտիցիան է Մայր տաճարում սպասվող պատարագի»։
***
|
«Սա հավատքին վերաբերող գործընթաց է»,- Գյումրու Յոթ Վերք եկեղեեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իրենց՝ տարբեր եկեղեցիներում պատարագների մասնակցելուն: Նա հայտնել է. «Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք արդեն Մայր Աթոռ Էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարագը: Դա իմ անձնական կարծիքն է: Չգիտեմ՝ վարչապետը ինչ կարծիք ունի դրա մասին»: |


