▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում 6-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկից

Այսօր՝ հուլիսի 15-ին, Գյումրիի Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6 տարեկան երեխա գանգուղեղային ծանր վնասվածքներով:

Այս մասին հայտնում է shantnews.am-ը:

Կայքի փոխանցմամբ՝ հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ երեխան ընկել է 8-րդ զինվորական թաղամասի բնակելի շենքի 4-րդ հարկից:

Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին