Գյումրիում ամեն օր դեկտեմբերի 7 է, լինում են նաեւ տոնական օրեր, բայց էլի դեկտեմբերի 7-ը մեջն է, քաղաքը չի վերականգնված, չնայած իշխանությունների բլբլոցներին, աղքատություն, անօթեւանություն, գաղթ, ավերակներ, մի քանի լուսավոր բան, բայց իշխանության անգործության, ապաշնորհության, աննամուսության եւ ձրիակերության պատճառով խորտակվող երբեմնի հրաշալի քաղաք…, վարդագույն-ծաղկավոր լուրերով թող մխիթարվեն անտեղյակները։
Էլի կդիմանանք, մինչեւ կարողանանք վրեժ առնել սրանցից, էս կաստում-գալստուկ-ծաղկեպասակ ուտող-ուրացողներից…