▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում «ախուրյանցի անոներն» այնքան շատ են, որ կդիմավորեն էլ, հետը պատարագի էլ կմասնակցեն․․․

Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանըհետևում է, թե ինչպես է Հայաստանի պարտություն կրած ղեկավարը ջանասիրաբար պայքարում Առաքելական եկեղեցու և Վեհափառի դեմ։

Ասում է՝ նորմալ ղեկավարն այսքան խնդիրների մեջ չէր լծվի եկեղեցու դեմ պայքարին, փոխարենը՝ կմտածեր անհետ կորածների խնդրի մասին, նաև, թե ինչպես գերիներին հայրենիք վերադարձնի։

2020 թվականից հետո, երբ տիկին Նաիրան պատերազմում կորցրեց միակ որդուն, Նիկոլ Փաշինյանին շատ հարցեր ուներ, բայց այդպես էլ նրան այդ հարցերն ուղղելու հնարավորություն չունեցավ, Նիկոլ Փաշինյանը խուսափում էր բոլոր հանդիպումներից։ Հիմա այս բոլոր հարցերը սպառված են, քանի որ իր համար ամեն ինչ շատ պարզ է։«Գյումրիում այդ մարդուն տեսնելու ցանկություն չունեմ, բայց Գյումրիում «ախուրյանցի անոներն» այնքան շատ են, որ կդիմավորեն էլ, հետը պատարագի էլ կմասնակցեն, այսինքն՝ նրա կազմակերպած կրկեսին հաստատ մասնակցողներ կլինեն։

Ամենացավալին այն է, որ այս աղետաբեր անձն ամեն ինչ ավերեց՝ հայրենիք հանձնեց, զոհեր տվեց, երիտասարդ տղաների կյանքը խեղաթյուրեց, էլ չեմ խոսում գերիների մասին։

Նույն ջանասիրությամբ նա պետք է զբաղվեր անհետ կորածների ու գերիների հարցով, բանակցող է պետք։ Անգամ ԱՄՆ-ում բացարձակապես գերիների հարց չբարձրացրեց, տպավորություն է, որ այս հարցը բոլորին հետաքրքրում է, բացի այս անձից»,- 168.am-ի հետ զրույցում նշել է  Նաիրա Մարգարյանը։

Տիկին Նաիրայի խոսքով՝ ցանկությունը մեծ է եղել, որ 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, այսինքն՝ դեկտեմբերի 7-ին, պատարագի մասնակցեր Գյումրու Սուրբ 7 վերք եկեղեցում, բայց երբ իմացել է, որ Նիկոլ Փաշինյանն է այնտեղ լինելու այդ օրը, որոշել է այլ եկեղեցի գնալ։

«Ես այդ եկեղեցին շատ եմ սիրում, նույնիսկ Արցախում ապրելու տարիներին, երբ գալիս էի Գյումրի, առաջինն այդ եկեղեցի էի գնում։

Այդ անձն իր այս բոլոր գործողությունները հատուկ է անում, ուզում է ցույց տա հասարակությանը, որ իր հակաեկեղեցական գործողություններում իր կողքին մարդիկ կան կանգնած։

Ցավալի է, որ հերոսներին նսեմացնում են, նրանց տեղը չգիտեն, ու մարդիկ ծափահարում են աղետաբեր անձին։ Մարդի՛կ, ծափահարեք հերոսներին, ոչ թե այդ անձին, այն էլ՝ եկեղեցում, որը լուռ աղոթատեղի է, ոչ թե թատրոնի բեմ»,- հավելեց Նաիրա Մարգարյանը։

Ըստ նրա, ոչ թե Նիկոլ Փաշինյանին պետք է ծափահարեն, այլ պահանջեն նրա հեռացումը, և դա պետք է անի միասնական ժողովուրդը։

«Այս մարդը մեր ժողովրդին պառակտեց, պառակտեց՝ վախեցնելով, նա բանտարկում է բոլոր նրանց, որոնք բարձրաձայնում են խնդիրները։ Բայց այս ամենից չպետք է վախենալ ու պետք է պայքարել»,- ընդգծեց Նաիրա Մարգարյանը։

Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում։ Բայց քանի որ պատարագիչ քահանան հստակ ասել էր, որ պատարագի ժամանակ որևէ կերպ չի զեղչելու կաթողիկոսի անունը, Նիկոլ Փաշինյանը որոշել է փոխել եկեղեցին և գնալ Սուրբ Յոթ վերք եկեղեցի։  Այս եկեղեցում Շիրակի թեմից որևէ հոգևորական չի մասնակցելու պատարագի։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին