▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում ընտրակաշառք է բաժանվում. ահազանգում է ԳԱԼԱ հեռուստաընկերությունը

ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` Գյումրիում բաժանվող ընտրակաշառքի վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ԳԱԼԱ Հ/Ը ճշգրիտ տեղեկություններ ունի, որ Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել է ընտրակաշառք բաժանելու արատավոր պրակտիկան` մարդկային խղճի համատարած առուծախը:

Կոչ ենք անում քաղաքացիներին՝ չգնա´լ այդ ստոր քայլին եւ չվաճառել սեփական ձայնը: Գիտակցե´ք, որ մինչ դուք զբաղված եք քստմնելի առուծախով, ձեր իսկ երկիրը դատարկվում է, խորտակվում է ձեր երեխաների ապագան: Մերժե´ք ցանկացած անպարկեշտ առաջարկ: Ձեր լուռ համաձայնությունը ստոր գործարքի կնիք կդառնա, եւ ամբողջ 5 տարի դուք կօգտագործվեք որպես գործիք` աննյութ, անշունչ եւ անդեմ:

Հորդորում ենք` հեռու մնալ կործանարար գործարքից, մի´ վաճառեք ձեզ եւ ձեր ապագան` գիտակցելով, որ այդ դեպքում դուք պարզապես ձեր իրավունքները պաշտպանելու իրավունք չեք ունենա:

Հիշեցնենք` անկաշառ մարդն է միայն պահանջատեր:

Ուստի հորդորում ենք նրանց, ովքեր վերցրել են ընտրակաշառք՝ հե´տ վերադարձրեք ոչինչ չարժեցող այդ գումարը եւ վերականգնեք ձեր պատիվն ու արժանապատվությունը, փորձեք սրբագրել ձեր արարքը, դարձեք հասարակության առողջ մասնիկ:

Իսկ նրանք, ովքեր արդեն հասցրել են ծախսել այդ գումարը, երաշխավորելով գաղտնիությունը, հրավիրում ենք ԳԱԼԱ Հ/Ը: Պատրաստակամ ենք տալ ծախսված գումարը, պայմանով, որ այն կվերադարձնեք «կավատներին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին