▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գյումրիում երջանիկ զույգը հասկացավ, որ սխալ տեղում է». Արմենուհի Վարդանյան

Լրագրող Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հազարավոր կյանքեր խեղած երջանիկ զույգը Գյումրիում էր։ Քաղաքն ալեկոծվել էր, հազարավոր մարդիկ փողոցում էին՝ ի նշան բողոքի։ Նրանք իրենց արդարացի բողոքի ձայնն էին բարձրացնում, ասում էին՝ երկիրը լրջագույն մարտահրավերների առաջ է, չէ՞ որ նույն այդ երջանիկ զույգն է գուժում պատերազմի մասին...
Քաղաքը խելագարվել էր, անասելի իրարանցում էր, մարդիկ ասում էին, որ մի տարին դեռ չի բոլորել, որ փակվեցին հազարամյա հայրենի Արցախի դռները հայի առաջ, շեն հայրենիքը հանձնեցինք թշնամուն, հանձնեցինք անվերադարձ, հայրենիք, որի ամեն թիզը ողողված է մեր տղամարդկանց արյամբ, ամեն գյուղ ու քաղաք լցված է Եռաբլուրներով։.....
Փոթորկված քաղաքում մարդիկ կրկին հիշեցրեցին, որ հիշողություն ունեն, որը մարդու եւ դաշտում արածողի էական տարբերությունն է։
Երջանիկ զույգը հասկացավ, որ սխալ տեղում է, որ չի կարելի խաղալ մարդկանց հույզերի հետ ու զվարճանքով բթացնել, ստիպել տռճիկ տալ, ասես ոչինչ չի եղել, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում մոռացության տան կատարվածն ու կատարվելիքը...
Հ.Գ. Ես կուզեի արթնանալ այսպիսի քաղաքում։ Այս մեկի հետ ես հաշտ չեմ, խռով եմ ու խորթ...
Հ.Գ. Իսկ իրականում, ի՜նչ ներդաշնակ եք մարդիկ դուք եւ այն իշխանությունը, որն ունեք այսօր, ոնց եք լրացնում միմյանց»:

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին