▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 31.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում քրեական ոստիկանության աշխատողները ներխուժել են ընդդիմադիր թեկնածուի գրասենյակ

***

***

***

Թարմացված․ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:

Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Քրեական ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ»:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահին քրեական ոստիկանությունը ամբողջ «աստղաբույլով» հերթական տրագիկոմեդիկ սերիալն է նկարում Գյումրիում
Վաղ առավոտից սկսվել են խուզարկություններն ու ճնշումները «Մայր Հայաստան» դաշինքի անդամների վրա։
Այսօր սպասվող հանրահավաքից առաջ ՔՊ-ի մոտ գարնանային սրացումները տեղի են տվել։
«Տղաներ ու աղջիկներ» հանգստացնող դեղեր ընդունեք։
Դուք չկաք էլ, ձեզ սխալ են զեկուցում»։
Խմբակցության անդամ Աննա Ավետիսյանն էլ գրում է․ ««Մայր Հայաստան»-ը ոնց որ շատերի կոկորդին է կանգնել։
Այս պահին ոստիկանությունը Գյումրիի մեր գրասենյակում է, իսկ վաղ առավոտյան այցելել էին մեր թիմակից Արա Ոսկանյանի տուն, խուզարկություն արել և իհարկե ոչինչ չեն հայտնաբերել, այս կերպ խոչնդոտելով «Մայր Հայաստան»-ի աշխատանքներին կամ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել։
Այս գործողությունների հեղինակները միայն փաստում են, որ չունեն այլևս ժողովրդի աջակցությունը և չունեն այլ գործիքակազմ վերակենդանանալու համար»։

****

Էդգար Ղազարյանն էլ  գրում է․ ««Ժողովրդական» ընտրություններ Նիկոլ Փաշինյանի հետ

- ձերբակալվել էր համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանը,

- համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է Քննչական կոմիտե,

- քրեական ոստիկանության աշխատողները ներխուժել են ընդդիմադիր թեկնածու Կարեն Սիմոնյանի գրասենյակ,

- ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի Ազգային ժողովում վարչապետի ելույթից հետո Դատախազությունն ուսումնասիրում է ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի հայտարարությունները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին