▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու փողոցներից մեկում նորածին է գտնվել. ըստ մասնագետների` երեխան ամենաշատը 6 ժամ առաջ կարող է ծնված լինել

Այսօր՝ հուլիսի 3-ի առավոտյան, ժամը 10:00-10:30-ի սահմաններում Գյումրու Ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ, բարուրով փաթաթված նորածին երեխա է գտնվել: Նրան պատահաբար տեսել է այդ թաղամասում ապրող գյումրեցի հոգեբույժը:

/filemanager/uploads/2020/07/week-4/erexa.jpg

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում պատմել է Գյումրու Շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:

«Քայլելիս է եղել, պատահաբար է նկատել: Ձայն է լսել, հետո նաև տեսել է շարժվում է, մոտեցել է: Ու տեսել է, որ նորածին է, անմիջապես ահազանգել է և մեզ, և ոստիկանություն: Մեր բրիգադը գնացել, տեսել է, որ երեխան կենդանի է, պորտալարը դեռ փաթաթված է վրան, կտրված էլ չէ: Տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց»,-ասել է Մանուկյանը:

Գտնված երեխան տղա է, 3կգ 100 գրամ քաշ ունի, 51 սմ հասակ: Առաջնակի զննումով մասնագետները փաստել են, որ երեխան եղել է սառած: Բնածին արատ չի հայտնաբերվել: «Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշումԿապտակարմրավուն երանգ է առկա եղել: Հասուն  նորածին է, ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել, պորտալարը դեռ թաց էր»,-նշել է  Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը:

Նորածինն արատ չունի, սակայն ունի բուժման կարիք: Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով, անխնամ, տակաշորը հողոտ է եղել, խոտի մնացորդներ են եղել վրան:

Նորածին տղան կմնա հիվանդանոցի վերակենդանացման բաժնմունքում՝  տաքացնող սեղանիկի վրա այնքան  մինչև վիճակը կարգավորվի:

Նյութը՝ սկզբնաղյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին