Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերը շարունակվում են։
Արագածոտնի մարզում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած նշենու և խնձորի այգիներ հիմնած գյուղատնտեսները ներկայացնում են աշխատանքի ընթացքն ու պետական սուբսիդավորումից օգտվելու առավելությունները։
«Շատ հողեր ունենք, որոնց մշակումը այդքան էլ էժան չի ու առանց պետության միջնորդության դժվար կլինի»,֊ասում է Սամվել Մանվելյանը։
Տեսանյութը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից


