Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է․ Հանրային Հ/Ը-ի եթերում աղավաղել են արցախցի Նարեկ Թևոսյանի խոսքերը։ Այսօր Արցախի Վանք գյուղից (Գանձասարից) բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանի դատն էր «մարդկանց նյութապես շահագրգռելով ցույցերի բերելու» մեղադրանքով։ Դատարանի որոշումը կհրապարակվի ավելի ուշ․ «Քիչ առաջ Հանրայինի եթերում ուղղակի մեջբերում է կատարվել գաղտնալսումից, որտեղ, իբրև, գումարի մասին խոսակցություն է տեղի ունեցել։ Հ1-ն անցել է Գեբելսյան քարոզչության։ *** Նարեկ Թևոսյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նարեկ Թեւոսյանը հերքել է, որ որեւէ մասնակցություն է ունեցել գումարների բաժանման հետ կապված: Նշենք, որ Նարեկ Թեւոսյանը Արցախի Վանք գյուղից (Գանձասարից) բռնի տեղահանված է: |
«Հ1-ն անցել է Գեբելսյան քարոզչության». Ռուբեն Մելիքյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet