▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 08.05.2025 lang.iso lang.iso lang.iso

«Հա՛, ռաբիս եմ, ի՞նչ, բայց տեսեք՝ ի՜նչ երկար մազեր ունեմ». Թաթա Սիմոնյան

«2006 թվականն էր, այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինձ տվեց վաստակավոր արտիստի կոչում: Ես կյանքում չեմ մտածել, որ ռաբիսին կամ այն մարդուն, որն իրեն համարում է ռաբիս երգիչ, վաստակավորի կոչում տան: Ոչ մի ռաբիս կոչում չէր ունեցել»,- «Արմենիա» հեռուստաընկերության տոնական եթերում ասել է երգիչ Թաթա Սիմոնյանը: Դիտարկմանը՝ հասարակության մեծ մասի կարծիքով Թաթան ռաբիս երգիչ չէ, արձագանքել է. «Հա, բայց ի՞նչ ա՝ չեն ասում: Բոլոր ռաբիսներն էլ՝ մեկը երևանյան ֆոլկ է, մյուսը՝ Լենինականի, Կիրավոկանի: Ռաբիս երգիչները շատ մեծ գործ են արել մեր երաժշտության համար, կուզեի՝ ճիշտ գնահատվեր: Չեմ ուզում ասեն՝ ռաբիս է ու վերջ, հա՛, ռաբիս եմ, ի՞նչ, բայց տեսեք՝ ի՜նչ երկար մազեր ունեմ»,- կատակել է երգիչը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին