Մի առիթով տեղեկացրել էինք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը՝ «Տաշիրի Կարենը», հաճախ են հավաքվում Լյովա Խաչատրյանի տանը։
Այս անգամ «հավաքատեղին» Խաչատրյանի այգին է, որտեղ շրջող նախկին պատգամավորները բողոքում են այս տարվա ծիրանի բերքից։ «Քո ասած Ցոգոլներից չկան էլ, դրանք էլ են թափվել արդեն։ Ցուրտը խփեց։ Էս գոտում ծիրան համարյա չունենք։ Հիմա էլ կռիվ են տալիս, որ գիլասը պաշտպանեն»,-նշում է Լյովա է Խաչատրյանը։ «Հա, վապշե չկա»- ավելացնում է Կարապետյանը։