▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը) հատկանիշներով: Այդ մասին Asekose.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: 


Ավելի վաղ Asekose.am-ը տեղեկացրել էր, որ Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, վարույթն իրականացնող մարմինը տուժող Արթուր Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկված մասնագետներին հնարավորություն կընձեռի ցանկության դեպքում, մասնակցել դատաբժշկական փորձաքննության կատարմանը գործող օրենսդրության շրջանակներում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին