Մարտական գործողությունների Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի աճյուն:

Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ պետ Հունան Թադևոսյանը։
«Ընդհանուր առմամբ, առայսօր հայտնաբերվել է 1061 աճյուն: Դեկտեմբերի 22-ին որոնումներ են իրականացվել նաև Շուշիի մարտական գործողությունների հատվածներում, սակայն այստեղ զոհվածների մարմիններ չեն հայտնաբերվել: Այսօր որոնողական աշխատանքները, 2-ական խմբերի ընդգրկմամբ, շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի ուղղությամբ, ինչպես նաև 1 խումբ աշխատում է Մարտունու հատվածում»,- տեղեկացրել է բաժնից պետ Հունան Թադևոսյանը։


