Տելեգրամի «Военный обозреватель» ալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է Արցախի Հադրութի շրջանում հայերի և ադրբեջանցիների միջև զինված գործողությունների վերսկսման մասին։
Ալիքը նշում է, որ ադրբեջանական կողմն ունի զոհ։

Տելեգրամի Mediaport ալիքն էլ գրում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են երկուստեք զոհերի մասին: Ադրբեջանը հաղորդում է, որ այսօր վերսկսած ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանն ունի 6 զոհ, 6 նոր գերի, իսկ Ադրբեջանը՝ 5 վիրավոր: Հայաստանի ՊՆ լուռ է,-նշում է Mediaport-ը։
Հավելենք, որ ադրբեջանական աղբյուրների պնդումների մասին Տելեգրամի իր ալիքում գրել է նաև քաղաքագետ Էդգար Էլբակյանը, իսկ @wargonzo-ն նշում է, որ բախումներն ընթանում են արդեն մի քանի ժամ։


