«Հայկական կողմը մշտապես իրեն պարկեշտ հռետորաբանության մեջ է պահել ու երբևիցե իրեն ոչ դաշնակցային ձևով չի դրսևորել... իրենք փորձում են ինչ-որ բաներ անել, բայց դա մեր հասարակության մեջ հակառակ էֆեկտն է տալիս»,- անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, մասնավորապես ռուսական կողմի տարբեր հայտարարություններին ու Փաշինյանի մասին «Առաջին ալիք»-ի հաղորդմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Չգիտեմ՝ իրենց խորհրդատուները ովքեր են, բայց էդ նույն ծրագիրը, նույն հայտարարությունները ՀՀ-ում հակառակ արձագանքն են ունենում. թող երկու անգամ մտածեն՝ հաջորդ անգամ նման բան անելուց»,- հավելել է նա: |
«Հաջորդ անգամ նման բան անելուց թող երկու անգամ մտածեն». Ալեն Սիմոնյանը՝ ռուսական կողմին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet