Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առանձին որոշմամբ առաջարկվում է ԱՊՀ երկրների ղեկավարներին հաստատել ԱՊՀ երկրների մշակութային քաղաքների ցանկը։
«Հաջորդ տարի մշակութային քաղաք ճանաչել ադրբեջանական Լաչինը, 2026 -ին՝ հայկական Մեղրին, 2027 -ին բելառուսական Մոլոդեչնոն», - նշել է Լավրովը՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի աշխատանքային հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։