Պետք է հասկանանք, թե տնտեսական առումով ինչ հնարավորություններ կունենանք հաջորդ տարի ուսուցիչների աշխատավաձը բարձրացնելու համար. այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ «Ուսուցիչ» ծրագրով հաջորդ տարի նախատեսում են մանկավարժների վերապատրաստում, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա:

«Այսինքն մենք ստեղծել ենք մի համակարգ, երբ վերապատրաստման և որակի բարձրացման արդյունքում ուսուցչի աշխատավարձը բարձրանալու է»:


