▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաջորդը դու ես. Հրայր Թովմասյանին սպառնացող քաղաքացին այս պահին Ոստիկանության համակարգի աշխատող է

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ հունվարի 17-ին, Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Ավելի ուշ համացանցում հայտնվել էին կադրեր, թե ինչպես է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն արտասվում Գեորգի Կուտոյանի մահվան պատճառով, ինչին էլ հաջորդել էին համացանցային քննարկումները:

Քննարկումներից մասնակցել էր նաև Վազգեն Սիմոնյան անունով մի քաղաքացի է, ով ֆեյսբուքյան էջում ներկայանում է ոստիկանական համազգեստով: Վերջինս հայհոյանքներ գրելուց հետո ավելացրել էր, որ հաջորդը Հրայր Թովմասյանն է լինելու:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկանում ենք, որ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված է ծառայողական քննություն:

Երիտասարդն այս պահին համակարգի աշխատող է:

Դիտեք նաև՝

 

 

Հավելենք, որ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու: Այս մասին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

ՔԿ պաշտոնյան հայտնել է, որ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում, հայտնաբերվել է չորս տասնյակից ավելի պարկուճ ու գնդակ. «Թե այդ զենքից են արձակվել կրակոցները, հայտնի չէ, դա կպարզի փորձաքննությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին