System of a Down ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկարացուցիչների պալատի որոշմանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունելու վերաբերյալ։
«Շնորհակալություն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին` պատմությունը եւ Հայոց ցեղասպանությունը հավուր պատշաճի բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների եւ նրանց բոլոր հարազատների, ովքեր զոհվել են:
Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար:
Թուրքիայի համար ավելի դժվար կլինի այս հարցում խաղալ ԱՄՆ պետքարտուղարության հետ, թեեւ վստահ եմ, որ նրանք կփորձեն:
Կարեւոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ՝ կապված Սիրիա Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Հաջորդը Սենատի որոշումն է»։