▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաջորդը սրտի փոխպատվաստումն է, որ ուզում ենք անել. Արսեն Թորոսյան

Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի առողջապահության պատմության մեջ առաջին անգամ կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում: Այսօր Հանրայինի եթերում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թեմայի վերաբերյալ նշել է. «Լյարդի փոխպատվաստումը համարվում է բարդագույն վիրահատություններից մեկը: Եվ նույնիսկ երկրների առողջապահական համակարգերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաճախ գնահատվում են նմանատիպ վիրահատություններ անելու կարողությամբ»:

 

 

 

Նախարարը եթերի ընթացքում հույս է հայտնել, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում ևս մի քանի նմանատիպ վիրահատություններ կարվեն: «Սա կդառնա այնպիսի վիրահատություն, որը մենք վստահաբար կիմանանք, որ կարելի է անել, երբ լինի դոնոր: Հաջորդը սրտի փոխպատվաստումն է, որը մենք ուզում ենք անել և, առհասարակ, փոխպատվաստումային բժշկությունը Հայաստանում պետք է զարգանա, քանի որ մենք բազմաթիվ հիվանդներ ունենք, որոնք կարիք ունեն լյարդի, երիկամի, սրտի փոխպատվաստման»,- ասել է Թորոսյանը:

Դիտեք նաև ՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին