▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաջորդիվ` ԱԺ-ում «Կարմիր խնձորի» արարողություն. համացանցը ծաղրում է Կոնջորյանի օգնականի աղմկահարույց ֆոտոշարքը

Համացանցում լայն արձագանք է գտել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի օգնական Ինեսսա Շահնազարյանի ծննդյան «փուչիկ փարթին»՝ ԱԺ-ում:

«Հաջորդիվ ԱԺ պատգամավորներից մեկի օգնականն իր ատամհատիկը կանի խորհրդարանում»,-գրել է լրագրող Փայլակ Ֆահրադյանը։

«Հաջորդիվ «Կարմիր խնձորի» արարողությունը Բաղրամյան 19 ֊ում»,-գրել է Գեղամ Պետրոսյանը։

Նույն թեմայով Նարեկ Մալյանը գրել է․ «Ես պատկերացնում եմ, թե քպականների կարմիր խնձորը ինչ ուրախ ա անցնում Ազգային Ժողովում»։

Ներկայացնում ենք նաև Էդգար Ղազարյանի գրառումը․ «Անմեղ երեխայի զվարճանքը կամ «...իսկ Ալենն ու Կոնջորյանը թող ներեն, թող ներեն, որ այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն»

Պետք չէ մեղադրել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականին` իր ծննդյան տարեդարձը Ազգային ժողովում մանկական սրճարանի ոճով նշելու համար։ Լինելով իշխող խմբակցության ղեկավարի օգնական` նա բոլորից շատն է շփվում այդ խմբակցության պատգամավորների հետ, տեսնում և զգում է, թե ինչ մթնոլորտ է այնտեղ տիրում։ Իր վարքագիծն էլ պայմանավորված է ընդհանուր տրամադրություններով։ Եթե նա նկատեր, որ դա խորհրդարանական երկրի խորհրդարան է, որտեղ հավաքվում են լուրջ և բանիմաց մարդիկ, ովքեր պետության և ժողովրդի համար սրտացավ ու լուրջ վերաբերմունք ունեն ու կայացնում են պատասխանատու որոշումներ, ինքն էլ, բնականաբար, կընդուներ նման կեցվածք։ Նա շատ ազնիվ աղջիկ է և իր պարզ միամտությամբ ի ցույց է դնում ժամանակակից Ազգային ժողովի ողջ էությունը, հուշում է հանրությանը, որ դա սովորական կրկես է` տարբեր կենդանատեսակների, ծաղրածուների և խաղալիքների համախմբում, որտեղ ինքը, բոլորի նման կարող է միայն զվարճանալ, ուրախանալ և վայելել անաշխատ եկամուտները։

Միակ պարսավելին նրա արարքում այն է, որ փորձում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջից` Աննա Հակոբյանից խլել դժվար և ողբերգական պահերին իր անհոգ կյանքը լուսաբանող ցինիզմի ցուցադրական մենաշնորհը։ Այդ օրը սահմանում երկու զինծառայող էր վիրավորվել, իսկ Արցախում հասունացել էր ընդվզում գերության պայմաններում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին