▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԿ ակտիվիստը ֆեյսբուքում խումբ է բացել հայերի և ադրբեջանցիների համար․ նպատակը՝ խաղաղություն, հաշտություն

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, թե ստեղծել է խումբ, որտեղ կարող են շփվել հայ և ադրբեջանցի երիտասարդները․

«Խումբը նախաձեռնվել է՝ հայ և ադրբեջանցի ընկերների կողմից, սա ոչ միջպետական նախաձեռնություն է, ոչ միջազգային կազմակերպություններ կան, ոչ խաղաղապահներ ոչ ՀԿ-ներ այլ ընդամենը սովորական քաղաքացիների կողմից ստեղծված խումբ է ։

Նպատակը՝ խաղաղություն հաշտություն բարիդրացիություն։

Ծանոթանում շբվում ենք հայ և ադրբեջանցիներ , հումորներ անում զրուցում հետաքրքիր թեմաներից, քննարկումներ ծավալում։

Խմբում կա մի կանոն չենք վիրավորում միմյամց, ատելության և թշնամանքի խոսք չենք տարածում այլապես բլոկվում և հեռացվում են խմբից։

Կա երկու ադմին՝ հայ և ադրբեջանցի և երկու մոդերատոր հայ և ադրբեջանցի , ես հայ մոդերատորն եմ։

Կարող եք միանալ...»,- գրել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին