▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԿ-ը ԵՏՄ-ին անդամակցությանը միշտ կողմ է եղել

Երեկ ԱԺ ում քվեարկության էր դրված Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության օրինագիծը: Ինչպես գիտենք օրենքի նախագիծը հաստատվեց 103 պատգամավորների կողմ քվեարկությամբ: ՀԱԿ պատգամավորենրը նույնպես դրական գնահատական էին տվել սույն նախագծին: Պայմանագրի վավերացումից հետո` ինչպես և սպասվում էր, ռուսաֆոբները սկսեցին կողմ քվեարկած կուսակցությունների հասցեին մեղադրական մեկնաբանություններ հնչեցնել: Վերջիններս պնդում էին, թե Եռյակը իրականում ընդդմություն չի ու պաշտպանում է նախագահի շահերը:
Այսպիսի մեկնաբանությունները ուղղակի մառազմ են հիշեցնում, քանի որ ՀԱԿ-ը միշտ հայտարարել է, որ կողմ է ԵՏՄ-ին:
Ինչպես իր ելույթում նշել է խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը ՀԱԿ-ը կողմ կքվեարկի անդամակցության պայմանագրին` չնայած նրան, որ այն իր մեջ պարունակում է ռիսկեր:

Ալիսա Մանուկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին