ՀԱԿ-ի արժեքային համակարգը հիմնված է գաղափարախոսության վրա, ԲՀԿ-ինը՝ փողի վրա: ՀԱԿ-ի առաջնորդի շուրջ համախմբվել են/էին մարդիկ, ովքեր ցանկանում են/էին նրա օգնությամբ կազմաքանդել քրեաօլիգարխիկ համակարգը, որ տիրում է երկրում: ԲՀԿ-ի առաջնորդի շուրջը հավաքվել են մարդիկ, ովքեր իրենց լավ են զգում քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում և ցանկանում են ընդամենը նրա միջոցով լուծել իրենց անձնական հարցերը: Սա իմ կարծիքն է: Այս երկու համակարգերի համախմբման դեպքում կորչում է գաղափարականը և մնում է փողը, որովհետև նյութական աշխարհի, որում մեք ապրում ենք, էությունն է այդպիսին: Հատկապես որ համախմբումը կայանում է ԲՀԿ առանցքի շուրջը, ինչը հայտարարվել է ոչ հեռավոր անցյալում:
ՀԱԿ-ի արժեքային համակարգը հիմնված է գաղափարախոսության վրա, ԲՀԿ-ինը՝ փողի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet