Իրավապահները կրկին մտել են «Մեդլայն» բժշկական կենտրոն եւ մոտ 10 բժիշկ ձերբակալել:

«Ժողովուրդ» օրաթերթն է գրում ու նշում, որ դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը: Այնտեղից նշեցին նաև, որ քրեական վարույթի շրջանակներում կան նոր ձերբակալություններ, սակայն հաշվի առնելով որ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, այլ մանրամասներ հայտնել չեն կարող:


