▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակակշիռների առաջին հաղթանակը. Կառավարությունը փոխեց իր մտադրությունը

ՀՀ ՊՆ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

 

«Հակակշիռների ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Հանրապետականի հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները ՉԵՆ ՀԱՐԿՎԵԼՈՒ: ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵՑ ԻՐ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ: Հենց դա է հակակշռի ուժը: Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր:

Բայց բանավոր խոստումը բավարար չէ: Պետք է ապահովենք, որ ընտրություններից հետո էլ նման անհեռանկար քաղաքականություն որդեգրելու նոր փորձ չգործադրվի: Արտերկիր աշխատանքի մեկնածները Հայաստանում ընտանիք են պահում, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՍԱՏԱՐԵԼ, ՈՉ ԹԵ ԽԱՆԳԱՐԵԼ նրանց:

Օրակարգում մնում են 150.000 աշխատատեղերի օպտիմալացում, նպաստների վերացում չթույլատրելու, տնտեսության գահավիժումը և գների հետագա աճը կանխելու, սահմանների անվտանգությունն պահպանելու և բազմաթիվ այլ հարցեր:

ԵԹԵ ՄՏԱՀՈԳ ԵՍ.... ԸՆՏՐԻ՛Ր ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻՆ»:

 

Կարդացեք նաև՝ ՊԵԿ-ի պարզաբանումը՝ «խոպանչիներին» հարկելու նախագծի մասին

«Խոպանից» եկամուտ ստացած քաղաքացիները պարտավոր են այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը

Անելու եմ ամեն ինչ, որպեսզի սա իրականություն չդառնա. Արփինե Հովհաննիսյանը՝ Կառավարության նոր նախագծի մասին

ՊԵԿ-ի պարզաբանումը՝ «խոպանչիներին» հարկելու նախագծի մասին

«Խոպանչիներին» հարկելու գաղափարը սխալ է ընկալվել. Արարատ Միրզոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին