▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակալուկաշենկոյական ֆիլմը չցուցադրելու հորդորով զանգե՞ր էին եղել ԱԳՆ-ից, ԿԳՍՄ-ից ու հայտնի օլիգարխից

Այսօր Երևանում պետք է կայանար «Минск» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը և տեղի ունենար հանդիպում  ռեժիսոր Բորիս Գուցի հետ։ 

Ֆիլմը պատմում է  2020-ի օգոստոսին Մինսկում ծավալված իրադարձությունների մասին։  Երիտասարդ ամուսնական զույգը՝ Պաշան և Յուլիան, գիշերը դուրս են գալիս տանից և հայտնվում խաղաղ ցույցերի մեջ։ Ամենօրյա զբոսանքը վերածվում է իսկական դժոխքի, որտեղ անմեղ մարդիկ դառնում են բելառուսական ոստիկանության կամայականությունների զոհը։

Ֆիլմի երևանյան ցուցադրությունը, որ ներկայացվելու էր ռուսերենով և հայերեն լուսագրերով, այդպես էլ չի կայացել, քանի որ այն սկսելուց րոպեներ առաջ Կինոյի տունը հոսանքազարկվել է երկար ժամանակով, մինչև կազմակերպիչներն ու ներկաները հասկացել են, որ այլևս իզուր է սպասելը։ 

Մարդիկ բելառուս կազմակերպիչներից մեկին՝ Սերգեյ անունով երիտասարդի հարցրել են, թե ի՞նչ է կարծում՝ շենքի հոսանքազրկումը պատահականությու՞ն է, ինչին կարճ պատասխանել է․ Это Лукашенко։ 

Հատկանշական է, որ մինչև  շենքի հոսանքազրկումը մարդկանց շրջանում ասեկոսեներ էին պտտվում, որ հակալուկաշենկոյական ֆիլմը չցուցադրելու հորդորով զանգեր էին եղել ԱԳՆ-ից, ԿԳՍՄ-ից ու հայտնի օլիգարխից։ 

Ստորև ներկայացնում ենք կարճ հատվածներ «Минск» ֆիլմից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին