«Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին 10-ից ավելի կուսակցություններ են մասնակցելու, նման թիվ երբեք չի եղել Գյումրու պատմության մեջ։ Բնականաբար սրա նպատակն է մաքսիմալ փոշիացնել ընդդիմության ձայները և որպեսզի Վարդան Ղուկասյանը իր կուսակցությունով չկարողանա հավաքել առավելագույն ձայներ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը՝ կասկած հայտնելով, որ այդ կուսակցություններից շատերը փորձելու են հանդես գալ իբրև ընդդիմադիր դիրքերից՝ իրենց ձայները ՔՊ-ին նվիրելու նպատակով։ «Ունեմ առանձնահատուկ առաջարկություն բոլոր այն կուսակցություններին, որոնք իրենց համարում են ընդդիմադիր․ եկեք մի կողմ թողնենք մեկս մյուսի հանդեպ ունեցած ատելությունը, միանանք և ընտրությունների գնանք հականիկոլական դաշինքով»,- ասաց Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ առաջարկն ուժի մեջ է ուղիղ 10 օր, որի ընթացքում նա կզանգահարի բոլոր կուսակցությունների ղեկավարներին, որոնք մասնակցելու են ավագանու ընտրություններին։ Վարդան Ղուկասյանն առաջարկեց նաև հանդիպել, քննարկել և ընտրել միասնական թեկանծու։ «Ոչ ոք միանձնյա չի կարողանալու վերցնել Գյումրին, պետք է սկսենք դաշինք ձևավորել, որպեսզի կարողանանք ՔՊ-ին դուրս շպրտել Գյումրուց»,-ասաց Ղուկասյանը։ |
Հականիկոլական դաշինքով՝ ՔՊ-ին դուրս շպրտենք Գյումրուց․ Վարդան Ղուկասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet