▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակ Փաշինյանի՝ Արցախը Զարեհ Սինանյանի համար պատմական հայրենիք է

Այո, երբ սփյուռքում միջոցառում է կազմակերպվում,  տեղի թեմի առաջնորդները, հոգևորականները հրավիրվում են, լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Միշտ էլ դա այդպես է լինում»,-նշեց նա։

Հացին՝ ինչո՞վ է պայմանավորված  սփյուռքում գործող իշխանության վարկանիշի նվազումը՝ Սինանյանը պատասխանեց.«Ես ձեր այդ որակումն արհամարհելու եմ որպես իրականությանը չհամապատասխանող բան։ Ձեր որակավորումն ինձ համար զրոյական նշանակություն ունի։

Այդպես չէ։ Միշտ էլ Սփյուռքում եղել է դժգոհություն՝ օբյեկտիվ  և սուբյեկտիվ։ Դա շարունակվում է նաև հիմա։ Դուք ուզում եք սենսացիոն բաներ լսեք։ Մարդիկ դժգոհում են, քանի որ մենք պարտվել ենք պատերազմում, որին պետք է պատրաստվեինք 30 տարի։ Մենք այս պահին կորցրել ենք վերահսկողությունն Արցախի նկատմամբ, մեր հայրենակիցներն այսօր զրկվել են իրենց պատմական հայրենիքից։ Մեր՝ մի քանի հազար տարվա պատմությունն այս պահին ընդհատվել է Արցախում»։

Դիտարկմանը, թե փաստորեն ինքն Արցախը պատմական հայրենիք է համարում, այսինքն՝ Փաշինյանի հետ համակարծիք չէ, քանի որ վերջինս Արցախը համարում է Ադրբեջանի մաս՝ Սինանյանն արձագանքեց.«Մի րոպե, պատմական հայրենիքն ի՞նչ կապ ունի ադմինիստրատիվ  տարածքի հետ։ Բա դուք չգիտեի՞ք, որ Ադրբեջանի ադմինիստրատիվ տարածքում է գտնվում Արցախը»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին