Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։
Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։
Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ տունը, որտեղ երեխան բնակվում է, այդքան էլ վտանգավոր գոտում չէ։ «Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային»,- մանրամասնել է մարզպետը՝ հավելելով, որ դրանից բացի հակառակորդի կողմից եւս մի քանի կրակոցներ են եղել, բայց այլ տուժածներ չկան։