▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հակառակորդի տեխնիկայի կուտակումն ու տեղաշարժը նկատվում են բոլոր ուղղություններում». Միկա Բադալյան

«Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը գրում է. «Խոսել եմ գրեթե բոլոր ուղղությունների տղաների հետ` Վարդենիս, Երասխ, Սյունիք, Տավուշ, Արցախ։ Ամեն տեղ իրավիճակը բավականին լարված է, փոխհրաձգություն չկա, սակայն հակառակորդի տեխնիկայի կուտակումն ու տեղաշարժը նկատվում է բոլոր ուղղություններում։

Բոլորին տրված է հրաման՝ պատրաստ լինել, որ սադրանքները կարող են սկսվել ցանկացած պահի։

Ադրբեջանը լիովին պատրաստ է հարված հասցնելու, ամենայն հավանականությամբ սադրանքները կլինեն Նախիջևանի կողմից` Սյունիքի և Երասխի ուղղությամբ, նաև Արցախում սադրանքի մեծ հավանականություն կա»:

Աղբյուրը` Միկա Բադալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին