▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակարիի կամուրջը փակելուց հետո Բաքուն պաշտոնապես հայտնեց Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին

Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է միջանցքում անցակետ դնելու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Ահա, թե ինչի համար էր օրերս ՀՀ դե-ֆակտո կապիտուլյանտ վարչապետը երեք օր շարունակ պնդում, որ «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Գրեթե կասկած չունեմ, որ ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այս անգամ էլ ոչ միայն տեղյակ է եղել, թե ինչ են անում ադրբեջանցիները, այլև լիարժեք տվել է իր համաձայնությունը։ 

Ադրբեջանի ու Թուրքիայի՝ Հայաստանը նվաճելու հաջորդ քայլերը հայտնի են ու լիարժեք կանխատեսելի։ Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ոչինչ չի անելու։

Մենք կարող ենք կանգնեցնել այս կործանումը, եթե անենք պարզ մեկ քայլ՝ հեռացնենք դե ֆակտո թուրքամետներին։

Սրա համար հանրությունը պետք է ճնշում գործադրի առաջին հերթին ազգային քաղաքական ուժերին` վերջիններիս դրդելով իրական գործողությունների։

Կամ ինքը վերցնի պարտականությունն իր վրա։

Այդ ժամանակ իրավիճակի ելքերը շատ հստակ են լինելու։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան»,- գրել է նա:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ,  փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին