«2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը»,- այսօր՝ Կառավարության նիստում, ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նշելով, որ պլաստիկից պատրաստված իրերը մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին։
«Խոսքը մինչև 50 միկրոն հաստության տոպրակների մասին է․ դրանք բռնակներով տոպրակներն են, որոնք վաճառքի կետերում մարդկանց տալիս են»,- պարզաբանեց Սիմիդյանը։
«Բացառություններ են երկրորդային հումքից պատրաստված և կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակները»,- հավելեց նախարարը։
Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Սիմիդյանի խոսքին, նշեց, որ ժամանակի ընթացքում պետք է ընդհանրապես հրաժարվել պոլիէթիլենից։