Համացանցը քննարկում է Գայանե Գաբրիելյանի՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ նշանակվելու հանգամանքը:
«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հատված ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նորանշանակ տեղակալի պաշտոնապես հրապարակված կենսագրությունից.
- Համակարգչով տեքստերի հավաքում,
- անձնակազմի հետ հարաբերությունների կառուցելու հմտություններ,
- հեռախոսազանգերին պատասխանելու փորձ»:
Նշենք, որ, ըստ համացանցում տարածվող լուրերի՝ փոխնախարարը նաև ակտիվ տիկտոկեր է. զվարճալի տեսանյութեր է պատրաստում:
Չնայած TikTok-ից տեսաձայնագրված տեսանյութերի՝ այժմ նման անունով օգտատեր հնարավոր չէ գտնել. ամենայն հավանականությամբ, Գաբրիելյանը ջնջել է տիկտոկյան էջը: TikTok-ում նա ներկայացել է «Մարիետտա_Գաբրիելլա» անունով:
Թեմային դեռ պաշտոնական արձագանք չկա, լուռ է նաև փոխնախարարը: