▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցը ծաղրում է Փաշինյանի կողմից Քոչարյանի լուսանկարի ցուցադրումը

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանն այցելել է Արարատի մարզ, որտեղ կրկին անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանին: Մարզի տարբեր համայնքներ այցելելիս Փաշինյանն իր հետ տարել է նաև Քոչարյանի՝ որսորդության ժամանակ արված լուսանկարներից մեկը:

«Վերջերս հայտարարություն է հնչել ձեզ հայտնի անձի կողմից․ ասում է՝ գիտե՞ք ինչ, էն մարդիկ, ովքեր երկիրը ղեկավարելու հավակնություն ունեն, պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության․․․ Եվ դա ասում է այս մարդը, որը մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ»,- քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Փաշինյանը:

Դեպքից հետո համացանցում սկսեցին տարածվել տարատեսակ հումորային գրառումներ: Օգտատերերը ծաղրում են Փաշինյանին՝ ընդգծելով, որ վերջինը մարզերում իրականացնում է Քոչարյանի քարոզարշավը:

           

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին